Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Օրենքի խախտում չի եղել․ Կարինե Աճեմյանը՝ Գյումրիում ՀՅԴ-ականների՝ պապիկներին ծեծի ենթարկելու մասին (տեսանյութ)

Ես հասկանում եմ, որ իրենք բոլոր միջոցները պետք է կիրառեն, որպեսզի ճնշեն, վախեցնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանի բերման ենթարկմանը։

Թեև Կարինե Աճեմյանը Գյումրիում չի եղել, բայց իր խոսքով ասած՝ «ուսումնասիրել է, բայց մեր երիտասարդների կողմից օրենքի խախտում չի եղել, այլ հակառակը՝ ինչքան տեղեկացված է քաղաքական գործիչը՝  ինչ որ մարդիկ փորձել են և վնասել մեքենաները, ձվեր են շպրտել և հայհոյել են։

Անդրադառնալով Հենրիխ Դանիելյանի բերման ենթարկելու դեպքին,  Կարինե Աճեմյանն ասաց,որ նրան տարել են Գյումրի և վստահեցրեց, որ ազատ են արձակելու, որովհետև որևէ օրենքի խախտում չեն գտնելու։

ՀՀԿ-ական նախկին պատգամավորի կարծիքով՝ իշխանության ներկայացուցիչները հիստերիայի մեջ են, որովհետև անհնազանդության ակցիաները ավելի մեծ թափ են ստանում։

«Մեր կարևորագույն խնդիրը հասարակության ավելի մեծ զանգվածների բացատրել, որ եթե այսպես շարունակվի,  կորցնելու ենք մեր հայրենիքը։ Ի վերջո պայքարը հայրենիքի գոյատևման համար է»,- ասաց Կարինե Աճեմյանը վստահեցնելով, որ իրենք ամեն ինչ անելու են դրա համար։

Մանրամասները՝ տեսանյութում։