Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (18)
A A
Սպորտ

Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթեց մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը վստահ սկսեց ելույթները Ստամբուլում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում:

Մեր 70 կգ քաշային Անի Հովսեփյանը 1/16 եզրափակիչ փուլում մաքուր հաղթանակ տարավ ուկրաինուհի Մարիա Սեդայայի նկատմամբ: Մրցամարտի վերջին վայրկյաններին մեր մարզուհին նոկաուտի ենթարկեց իր մրցակցին, և ռինգի մրցավարն անմիջապես դադարեցրեց մարտը:

Հաջորդ, 1/8 եզրափակիչում, Անի Հովսեփյանը կհանդիպի ճապոնուհի Արիսա Ցուբատայի հետ, որը ազատ էր առաջին փուլում: Մրցամարտը կկայանա մայիսի 13-ին: