Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կոպիրկին
A A
Քաղաքականություն

ՌԴ-ն շահագրգռված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն․ Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: «Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ:

Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքի աշխատակիցներից մեկը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։