Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (17)
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտիկների առաջին մրցակիցները

Ստամբուլում այսօր կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որին հայտավորվել են Հայաստանի չորս ներկայացուցիչ։

Մերոնցից այսօր ռինգ կմտնի միայն 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որն 1/16 եզրափակիչում ուժերը կչափի ուկրաինուհի Մարիա Սեդայայի հետ։

Մայիսի 10-ին երեկոյան Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) կհանդիպի լեհ Նատալյա Ռոկի հետ։ Մայիսի 12-ի առավոտյան մրցահերթում Անուշ Գրիգորյանը (50 կգ) կմրցի ֆինն մարզուհի Պիհլա Կայվո-Օլայի հետ, իսկ երեկոյան Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Եկատերինա Սիչևան (54 կգ) կմենամարտի ուկրաինուհի Սվետլանա Ումանսկայի հետ։