Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունն ընդդիմության շարժումը կօգտագործի արտաքին քաղաքականության մեջ․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Հիմա շատ դժվար իրավիճակում ենք՝ եթե այն ժամանակ հպարտությամբ էինք ապրում, այժմ, կարելի է ասել, մի քիչ կոտրված է մեր ժողովուրդը։ Բայց ես գտնում եմ, որ այս պայքարի ոգին, որ մենք բերել ենք դիմադրության շարժման մեջ, թույլ է տալու․․․ Եվ  մենք մեր ժողովրդին պետք է վերադարձնենք այս հաղթանակները, հաղթանակի ոգին։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ ներկայացնելով իր զգացողություններն այսօր։

«Այս իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որը չի բխում հայրենասիրությունից»,- ասում է Սերյան Օհանյանը և հորդորում չհուսահատվել։ Ըստ նրա՝ վերջին շարժումը ցույց է տալիս, որ մենք չենք հուսահատվում։

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և իշխանության այն հայտարարություններին, թե ընդդիմության այս շարժումը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցություններում, Սերյան Օհանյանն ասաց, որ իշխանությունը ընդդիմության շարժումը կօգտագործի արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ ունենալու համար։

«Նրանք ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կասեն, որ մեր ժողովրդի զգալի մասը դեռևս չի կոտրվել, նրանց մոտ պայքարի ոգին կա, և նրանք պահանջում են այսպես, պետք չէ կուրորեն գնալ և մտնել թուրք-ադրբեջանական պարտադրանքի մեջ»,- ասում է Սերյան Օհանյանը՝ նշելով, որ իրենք դեմ են այս իշխանության քաղաքականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։