«Թզբեխ քցող զորքով չես կարող հաղթանակ տանես». Արկադի Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ուզում էինք ազգային ազատագրական շարժում անեինք, որ ազատվեինք դրսի մեզ թելադրողներից, նոր կնստեինք, կորոշեինք՝ ժողովուրդ, ո՞նց եք ուզում ապրեք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Մայիսի 9-ի եռատոներից մեկի՝ Շուշիի ազատագրման մասնակից Արկադի Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այդ գաղափարախոսությունը աշխատեց մինչև 1992 թվականի ավարտը: Դրանից հետո այն կորավ:
«Հիմա ինչի՞ չեն կարողանում համախմբվել՝ որովհետև գաղափարախոսություն չկա»,-համոզված է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատարը:
Կարապետյանի խոսքով՝ այսօր այն խոսակցությունները, թե Շուշին ռուսներն են մեզ տվել, հիմնականում տարածում են մարդիկ, ովքեր փորձում են արադարացնել իրենց կռվին չմասնակցելը կամ էլ փորձում են այդ կերպ թալանելու իրավունք ստանալ:
Քիչ չեն նաև պնդումները, թե հաղթանակը կերտվել է ջոկատների միջոցով, սակայն հրամանատարի խոսքով, ընդհակառակը՝ բանակն այսօր է վերածվել ջոկատների:
«Հասկանո՞ւմ եք՝ զորքը թզբեխա քցում: Թզբեխ քցող զորքով չես կարող հաղթանակ տանես»,-նկատում է հրամանատարը:
Կարապետյանի խոսքով՝ հասարակությանը այսօր էլ, ինչպես Խորհրդային տարիներին, ուղղորդում են տարբեր տեխնոլոգիաների միջոցով․ «Այ երբ որ դու ունես երազանք, որի համար պատրաստ ես ամեն ինչի, քեզ վրա ոչ մի բան չի ազդում»:
Խոսելով Շուշիի ապագայի մասին՝ Արկադի Կարապետյանն ասում է․ «Հեսա հետ են տալու, դա չի խնդիրը: Վերցնելու ենք: Բումերանգի օրենքը աշխատում ա, հոգևոր օրենքները բոլորը աշխատում են։ Մարդը թույլ էակ ա, հերոսը միայն Աստված ա: Էսօր լավ կռիվ ա անում, վաղը փախնում ա, վ պրինցիպի տեսել եք»,-ասում է Շուշիի ազատագրման մասնակից Արկադի Կարապետյանը:
Նա հետաքրքիր պատմական դեպք է հիշեցնում: