Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

44-օրյա պատերազմը օտարերկրյա գրողի աչքերով (տեսանյութ)

Գամիդ Ամիրովը դաղստանցի գրող է, ում գրքերը լի են մարդկային պատմություններով։ Նրա վերջին «Արցունքներ դրախտում» վեպում ներկայացվում են 44-օրյա պատերազմից իրական դեպքեր։ 

Մայիսի 8-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը․  

«Ես գրել եմ գիրքը, երբ վերջացավ պատերազմը, նրա համար, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, որովհետև շատ մարդիկ չգիտեին՝ այնտեղ ինչ է տեղի ունեցել, որովհետև շատ ֆեյք նորություններ են հրապարակվում»,-նշում է հեղինակը։

Գրողը ուսումնասիրել է հայկական աշխարհը ու հայ պատմությունը։ Վեպում ներկայացրել է ոչ միայն 44-օրյա պատերազմը, այլև անդրադարձ է կատարել Արցախյան առաջին պատերազմին։  

«Արցունքներ դրախտում» գործը  ներկայացնում է ոչ միայն պատերազմի դաժան իրականությունը, այլև սիրային և մարդկային հարաբերություններ, որոնք ընթերցողին անտարբեր չեն թողնի։ Գիրքը հայերեն լեզվով հրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։