Բացել լրահոսը Փակել լրահոսը
090522Hushahamalir (3)
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  խոնարհել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարին ուղեկցում էին պետական և զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ: