Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (4)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կպատրաստվի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու խաղերը:

Ինչպես նշում է La Repubblica թերթը, հայազգի ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել Լեսթերում ստացած մկանային վնասվածքից: Ըստ հռոմեական ակումբի բժշկական անձնակազմի նա պատրաստ կլինի Ա սերիայի վերջին տուրի «Տորինոյի» հետ խաղին: Սակայն, հաշվի առնելով այն, որ այդ հանդիպումից երեք օր անց «Ռոման» պետք է խաղա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում, Հենրիխ Մխիթարյանը հավանաբար բաց կթողնի նաև առաջնության ավարտական խաղը և հատուկ կպատրաստվի եվրոգավաթային վերջին հանդիպմանը:

Այն, թե ինչպիսի որոշում կկայացնի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, դժվար է գուշակել, սակայն պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ հայ ֆուտբոլիստի դիրքում ինքը չունի լիարժեք փոխարինող: