Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական Հասարակություն

Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։