Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական Հասարակություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: