A
A
Հայաստանի պատանի ֆուտբոլիստները հաղթանակով սկսեցին Զարգացման մրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում այսօր մենարկեցին ՈւԵՖԱ-ի Մ-14 և Մ-15 Զարգացման մրցաշարեր։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Մ-14 մրցաշարին մասնակցում են 3 երկրներ՝ Հայաստանը, Լիբանանը, Միացյալ Արաբական Էմիրությունները։ Այսօր կայացած առաջին խաղում մեր մինչև 14 տարեկան ֆուտբոլիստները 3:1 հաշվով հաղթեցին Լիբանանի իրենց հասակակիցներին: Հաջորդ խաղը մեր թիմը կանցկացնի մայիսի 12-ին, ՄԱԷ-ի ընտրանու հետ:
Մ-15 մրցաշարին մասնակցում են 4 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Լիբանանը։ Առաջին խաղում Հայաստանի Մ-15 հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել Մոլդովային: Մայիսի 10-ին մերոնք կմրցեն Լիբանանի, իսկ մայիսի 12-ին` Վրաստանի ֆուտբոլիստների հետ: