Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վիճաբանություն քաղաքացիների և ցուցարարների միջև (տեսանյութ)

Հիվանդանոց ենք գնում, հիվանդանեց ենք գնում։ Այսպես բղավում էր կին քաղաքացիներից  մեկը, երբ ցուցարարները փակել էին Կենտրոնից դեպի Մաշտոց պողոտա եկող ճանապարհը և խցանում էին առաջացրել։

«Փակ է, բոլորի համար փակ է»,- տիկինոջն ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ոչխար»,- ցուցարարի վրա բղավեց կինը,որից հետք խառնաշփոթ սկսվեց ցուցարարների և քաղաքացիների միջև «ինչ են ուզում, կատաստրոֆայի են ենթարկել քաղաքը, ինչ են ուզում»։

Բայց այդպես էլ ցուցարարները տիկնոջ համար չբացեցին ճանապարհը և շարունակեցին վանկարեկել «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան»։

Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է ընդդիմությունը նախաձեռնել է բողոքի ակցաներ։ Ամենօրյա ռեժիմով ճանապարհներ են փակվում Երևանում և մարզերում և նման անհնազանդության ակցիաներով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրախարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։