Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկաններին կոչ եմ անում մտնել այդ մարդկանց ապաստարաններ․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Մամուլում վերջին օրերին տպվել են տասնյակ, գուցե հարյուրավոր հոդվածներ մոտավորապես այս վերնագրերով՝ «ՔՊ-ն քննարկել է վարչապետի հրաժարականի հարցը, որոշ ՔՊ-ական պաշտոնյաներ բանակցում են ընդդիմության հետ՝ գաղտնի իշխանության անցնցում փոխանցման հարցի շուրջ»։

Այս մասին այսօր խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ ամբիոնի մոտ հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և ԱԺ ամբիոնից դիմեց ՀՀ ոստիկանության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությանը։

«Կոչ եմ անում վարչության աշխատակիցներին հնարավորինս շուտ մտնել և ստուգել նման նյութեր երկնած մարդկանց ապաստարանները, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր»,- հայտարարեց իշխանական պատգամավորը՝ նշելով, «որ անկախ ամեն ինչից մենք պետք է մտածենք մեր քաղաքացիների կյանքի ու առողջության մասին։ Հարգելի ոստիկանության աշխատակիցներ,  խնդրում եմ հնարավորինս շուտ դեմն առեք»,- եզրափակելով ելույթն ասաց Վահագն Ալեքսանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։