Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 1 (2)
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մեկնեց Ստամբուլ

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականն այսօր լուսադեմին մեկնել է Ստամբուլ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

 

Մեր թիմի կազմում ընդգրկված են Գայանե Տեր–Բարսեղյանը (48 կգ քաշային կարգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ): Պատվիրակության կազմում գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ են նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

 

Ստամբուլում մեր մարզուհիները կմասնակցեն մայիսի 9–ին մեկնարկող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությանը, որը կավարտվի մայիսի 20–ին: