A
A
Ուղիղ. «Ռոմա» - «Լեսթեր». Մխիթարյանը դարձյալ բացակայում է
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում այսօր Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Լեսթերին»:
Մեկ շաբաթ առաջ Անգլիայում կայացած առաջին խաղում ոչ-ոքի արդյունք է գրանցվել` 1:1: Այսօր հաղթողը կմտնի լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչ: Ոչ-ոքու դեպքում հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարում:
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Տանտերերի կազմում հանդես եկող Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում է խաղի հայտից, քանի որ դեռևս չի ապաքինվել վնասվածքից:
«Ռոմա» - «Լեսթեր» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.