A
A
«Փյունիկը» հաղթեց «Նոային» և կրկին բարձրացավ 1-ին տեղ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը կրկին գլխավորեց Երևանի «Փյունիկը»:
Այսօր կայացած 31-րդ տուրի խաղում փյունիկցիները սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեցին «Նոային», վաստակեցին 67 միավոր և առաջ անցան «Արարատ-Արմենիայից», որը 2 միավոր քիչ ունի: Տանտերերի կազմում աչքի ընկան Ուրոշ Նենադովիչն ու Խոսե Կարաբալյոն, իսկ հյուրերի մոտ` Մաքսիմ Մայրամովիչը` 11մ հարվածով:
Հաջորդ տուրում «Փյունիկը» սեփական դաշտում ընդունելու է «Վանին», իսկ «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելու է «Նոային»: Խաղերը կկայանան մայիսի 9-ին: