A
A
Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Ռապորտն է, վերջինը` Մամեդյարովը
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2022 Grand Chess Tour-ի շրջանակում այսօր կմեկնարկի առաջին մրցաշարը, որը կանցկացվի դասական շախմատի կանոններով:
Դրան մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Վիճակահանությամբ նա առաջին տուրում սպիտակներով կմրցի հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Իսկ ահա վերջին` 9-րդ տուրում, նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը:
Հավելենք, որ 2022 Grand Chess Tour-ը բախկացած է հինգ տարբեր մրցաշարերից, որոնցից միայն երկուսն են անցկացվում դասական շախմատի կանոններով: Տուրը կավարտվի ԱՄՆ-ում անցկացվող Սիգֆիլդի գավաթի խաղարկությամբ: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 1,4 մլն դոլար է: Բուխարեստում կխաղարկվի 350 հազար դոլար պարգևավճար: