Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սրվել է Լարսի թողունակության հարցը․ Փաշինյան (տեսանյութ)

Երբ մենք ասում ենք՝ սուբսիդավորում ենք լաստանավային հատվածը,  ստացվում է փոխադրողը կվճարի միայն բուն երկաթուղու համար և լաստանավով տեղափոխելու ամբողջ վճարը կիրականացնի ՀՀ կառավարությունը։

Այս մասին այսօր գործադիրի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշելով, որ սա շատ էական է։

«Մենք բոլորս երկար տարիներ առնչվել ենք և առնչվում ենք Վերին Լարսի թողունակության հետ կապված պրոբլեմներին, այդ թվում և կապված եղանակային պայմանների հետ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պրոբլեմատիկան սրվել է պարզաբանելով,թե ինչու։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակով ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել  և սա նշանակում է, որ ծովով տեղափոխվող շատ բեռներ տեխափոխվելու են ցամաքային ճանապարհով և այդտեղ էլ հսկայական ճանապարհն անցնում է Վերին Լարսով։

ՀՀ վարչապետի խոսքով այս պրոցեսը՝ սուբսիդավորման գործընթացը սկսել էին մինչև Ուկրաինական գործողությունները։