Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0146697
A A
Հասարակություն

Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիաների 13 մասնակցի, այդ թվում Համբիկ Սասունյանին

Ոստիկանությունը  բերման է ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներին, այդ թվում հայ վրիժառու Համբիկ Սասունյանին: ՀՀ Ոստիկանությունից Ա1+-ին հայտնեցին, որ այս պահին բերման է ենթարկվել 13 անձ։ 

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ 1982 թ. հունվարի 28-ին 19-ամյա Համբիկ Սասունյանը Լոս Անջելեսում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 37 տարի ազատազրկումից հետո 29.12.2019 ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։