Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին (տեսանյութ)

Այսօր առավոտվանից շարունակվում են ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Աբովյան փողոցի շրջակայքում ոստիկանները ուժ կիրառելով փորձում էին  բացել փակ փողոցը։ Ցուցարարաների հետ էին ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը։

Ոստիկանները բռնի ուժով ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին և բացեցին ճանապարհը։ Որից հետո ակցիայի մասնակիցները շարունակեցին անհնազազանդության գործողությունները։

Հիշեցնենք՝ երեկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանական ընդդությունը ներկայացավ խորհրդարան՝ ներկայացնելով իրենք հայատարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարակաի պահանջով։ Իրենց պահանջը ներկայացնելուց հետո բոյկեոտելով ԱԺ նիստը և հեռացան։

 

Մանրամասները՝ տեսանյութում։