Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ դուբինկեն պահել ես, որ խփե՞ս․ հրմշտոց ոստիկանների և ցուցարարների միջև (տեսանյութ)

Երբ Ազգային ժողովում ընթանում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, խորհրդարանի դիմաց հոծ բազմություն էր հավաքվել՝ ցուցարարներից ու ոստիկանական խմբերից կազմված։

Քիչ անց, խորհրդարանի դիմաց, ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց։ Ակցիայի մասնակիցներից մեկը բղավելով ոստիկանների վրա ասում էր․ «խելոք մնացեք, խելոք մնացեք», ու հարցնում էր՝ «էդ դուբինկեն պահել ես որ խփե՞ս»։

Կարճ ժամանակ անց միջադեպքը հարթվեց և ակցայի մասնակիցները շարունակեցին իրենց անհնազանդության ակցիան։

Հիշեցնենք՝ երեկ մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, բայց ընդդիմության ներկայացուցիչները չէին մասնակցում նիստերին։ Միայն այսօր՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ներկայացան խորհրդարան, ներկայացրեցին իրենց հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և բոյկոտելով նիստը՝ հեռացան։

Մանրամասները՝ տեսանյութում։