Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արման Թաթոյանը վերջին շրջանում քաղաքականացվել էր․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ նախկինում չենք ունեցել պետական ինստիտուտներ՝ այդ թվում և ՄԻՊ ինստիտուտ։

«Նորմալ ընթացքից մեր հասարակությունը և պետությունը 20 տարի շեղվել էր»,- ասում է իշխանական պատգամավորը և հավելում․ «Մեր ուսերին մեծ բեռ է դրված՝ լրացնել այդ բացը և շտկել բացթողումները, որպեսզի մեր հասարակությունը լինի առավել համերաշխ, մարդիկ լինեն ավելի ազատ, իշխանությունն ու պետությունը լինի ուժեղ»։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ այդ հարցերի լուծման հարցում մեծ դերակատարում ունի ՄԻՊ-ի ինստիտուտը։ Նա նշեց, որ այն կայացած է, և բովանդակային առումով էլ առաջ անցած ինստիտուտներից մեկն է, որի դերակատարն, ըստ Վիգեն Խաչատրյանի, վատ չի կատարել իր պարտականությունները։

ՔՊ-ական պատգամավորը խոսեց գործող ՄԻՊ-ի պարկեշտության մասին՝ նշելով, որ թեև նախկին պաշտպանը «փնովելու» տեղ ուներ, բայց ներկա պաշտպանը դա չարեց։

«Իմ խորը համոզմամբ՝ ՄԻՊ-ը վերջին շրջանում քաղաքականացվել էր, որը բացասական է անդրադառնում այդ ինստիտուտի աշխատանքի արդյունավետության վրա»,- ասաց Վիգեն Խաչատրյանը՝ նշելով, որ պետք է օրենսդրորեն ՄԻՊ-ին պաշտպանեն նման գայթակղությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։