Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ այլասերվածույթները պետության ու հասարակության նորմալ ընթացքը խոչընդոտում են․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

Իրականում այն փոփոխությունները, որ կատարվել է կուսակցությունների մասին օրենքում,  ունեցել է շատ կարևոր նշանակություն, որովհետև հայտնի է կուսակցությունների կարևոր դերը ժողովրդավարական համակարգերում։

Այսօր ԱԺ քառօրյա նիստին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և շեշտեց, որ կուսակցությունները պետք է պաշտպանված լինեն արտաքին և ներքին ճնշումներից։

«Եթե կուսակցությունը ունի արտաքին և ներքին ճնշում՝ դեստրուկտիվ դերակատարում է ստանում զարգացնել, որի ականատեսն ենք մենք հիմա մեր հասարակությունում։ Այդ այլասերված երևույթները խոչընդոտում են հասարակության, պետության նորմալ ընթացքին»,- ասաց Վիգեն Խաչատրյանը և բացատրեց, որ արտաքին ճնշում ասելով՝ հասկացվում է արտաքին ֆինանսավորումը։

Իշխանական պատգամավորի կարծիքով՝ այս առումով Հայաստանում կան բազմաթիվ հայտնի և ոչ հայտնի քաղաքական կուսակցություն անունով կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից։

«Ես կարծում եմ՝ համապատասխան օրենքը պիտի սկսի գործել և սրան պետք է լուրջ ուշադրություն դարձնել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը և պարզաբանեց, որ ներքին ճնշումն էլ մեկ անհատի կողմից ֆինանսավորվող կուսակցությունների մասին է, որը ևս բերում է դեստրուկտիվ զարգացման։

 

Մանրամասները՝ տեսանյութում։