Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոստիկաններ կան, որ չափից դուրս են ճիգ թափում, պարգևավճարի ակնկալիքով երևի․ Մանուկյան (տեսանյութ)

«Ոստիկանները բերման էին ենթարկել մեկ քաղաքացու, երբ որ պահանջում էինք ազատ արձակել, ասում ա՝ մե՞կ մարդու համար եք անում, պատասխանը եղավ՝ դուք մեկ մարդու կծառայեք, մենք մեկ քաղաքացու համար չե՞նք պայքարի»։

Ազատության հրապարակում «Ա1+»-ի հետ հարցազրույցում իրավիճակը ներկայացրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Այն հարցին թե, երբ կավարտվի պայքարը, Մանուկյանը նշեց․ «Երբ ոստիկանները հասկանան, որ պետք է ծառայեն ՀՀ սահմանադրության օրենքներին և ոչ թե մեկ մարդու»։

Նա նկատեց․ «Որքան էլ, որ բոլոր մարզերի ոստիկաններին բերեն, լցնեն Երևան և ուղղակի բարձիթողի վիճակում թողնեն ՀՀ մնացած բոլոր բնակավայրերը նաև կրիմինոգեն առումով, ոչնչի չեն կարող հասնել»։