Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հիմա լաոն գա՞, թե՞ ջհանդամը գա․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

Ընդդիմությունն օրակարգ չունի։ Այս կարծիքին է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

« «Նիկոլ Փաշինյան, հեռացիր»՝ սա չի նշանակում իշխանության հրաժարական։ Ընդդիմությունը չգիտի ինչ է ուզում։ Ընդդիմությունը չի կարող Արցախը փրկել, որովհետև ընդդիմությունը ինչքան հնարավոր էր վատ բան արել է Արցախի և Հայաստանի ժողովրդի հետ, և ընդդիմության շարքերում հայտնված ռևանշիստները չեն, որ Հայաստանի կամ Արցախի շահը պետք է սպասարկեն»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին և նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչները չեն սիրում հայ ժողովրդին, ոչ էլ Արցախի ժողովրդին։

Եվ որպես ապացույց իշխանական պատգամավորը հիշեցնում է ընդդիմադիրների պիտակավորումները ժողովրդին՝ «ժեխ», «անգրագետ» և հարց է տալիս՝ «հիմա ու՞մ են կանչում հրապարակ»։

Արթուր Հովհաննիսյանը նաև այսպիսի հարցադրում է անում՝ «հիմա լաոն գա՞, թե՞ ջհանդամը գա», և ևս մեկ անգամ նշում, որ ընդդիմությունը չունի օրակարգ։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմության ակցիաները անարդյունք են, քանի որ չունեն հանրության աջակցությունը։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։