Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դի ջրում 568714
A A
Պաշտոնական

Քաղաքացու դի են դուրս բերել ջրատարից

Ապրիլի 30-ին, ժամը 11:10-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու ջրատարից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ փրկարարները ջրատարից դուրս են բերել Ն․ Պ․-ի (ծնված 1939 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: