Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստ
A A
Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 867 դեպք, 411 հազար 50-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1512 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2833 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2 նոր դեպք, առողջացել է 12 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 51 հազար 264 -ի: