Բացել լրահոսը Փակել լրահոսը
3e0e7e14f77fe4ae662cf95362e4bf70
A A
Քաղաքականություն

Կարո Փայլանի դեմ հաղորդում են ներկայացրել թուրքական դատախազություն

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի թեմայի շուրջ աղմուկը Թուրքիայում չի դադարում` նշում է Ermenihaber-ը։

Փայլանի այդ քայլը խիստ դատապարտող հայտարարություններին զուգահեռ նշմարվում են նաև որոշակի իրավական գործընթացներ: Նախօրեին Քադիր Քարթալ անունով մի թուրք փաստաբան դատախազությանը Փայլանի դեմ «հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին»:

Հաղորդման մեջ պահանջվում է Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրա դեմ դատական գործընթաց սկսել մեջլիսին «Հայոց ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանության մեղավորների անունները հանրային կառույցների ու փողոցների վրայից հանելու մասին» անվանումով օրինագիծ ներկայացնելու համար:

Ըստ թուրք փաստաբանի «հիմնավորման»՝ հայ պատգամավորը, ցեղասպանություն բառը կիրառելով և օրինագիծ ներակայացնելով, ժողովրդին բացահայտ ատելության ու թշնամության է դրդել (Թուրքիայի քր. օրենսգրքի 266 հոդված):