Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ilya-Darchiashvili-e1649086864270
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին

Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար  Իլիա Դարչիաշվիլին՝ տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից։

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: