Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամպրոպ
A A
Պաշտոնական

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում այսօր և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Ապրիլի 30-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ի և մայիսի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։