Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իգոր Մուրադյանը դեռ 8 տարի առաջ ասում էր այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում․ Ավետիսյան (տեսանյութ)

«Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ 2-3 անգամ հեռախոսով խոսել ենք, ինքն էր զանգել՝ հորդորելով, որ անմիջապես բարձրացնենք պայքարի դրոշ ապագաղութացման կարգախոսով։ Լուսահոգի Իգոր Մուրադյանի 65-ամյակի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելու ժամանակ ասաց ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանը։

Նա նշեց, որ այդ խոսակցությունից օրեր անց Մուրադյանի հետ կրկին խոսել է և վերջինս մտահոգություն է հայտնել ՊՊԾ գնդում իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռերի» երիտասարդ անդամների և համախոհների կյանքով։

«Ասում էր՝ պետք է փրկես տղաներին։ Ես այն ժամանակ չէի կարող նման մեծությանը հակաճառել՝ ասելով, որ իրավիճակը պետք է մի քիչ հասունանա, որպեսզի ես խոսեմ ապագաղութացման մասին»,-ասաց Ավետիսյանը։

Վարուժան Ավետիսյանը ցավով նշեց, որ հետագայում այլևս չեն կարողացել շփվել։

«Ես հետևում էի իր հոդվածներին, իր վերլուծություններին, որոնք արդեն ազատության ճիչի էին նմանվում։ Նա տեսնում էր այն ամենը, ինչը որ պետք է, ցավոք սրտի, տեղի ունենար Հայաստանի հետ։ Պատերազմն էլ էր տեսնում, խոսում էր այդ մասին»։

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ Իգոր Մուրադյանը դեռ 8 տարի առաջ ասում էր այն ամենը, ինչ այսօր է տեղի ունենում։ Նրա գնահատմամբ՝ անգամ Արևմուտքի լավագույն վերլուծական կենտրոնները այդպիսի հստակ ձևակերպումներով հանդես չեն եկել։

«Նա այնքան մեծ էր, որ չեկիստական համակարգը չհամարձակվեց նրա վրա ձեռք բարձրացնել»,-շեշտեց Ավետիսյանը