Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Տարբեր պաշտոնյաներ, ովքեր ժամանակին բռնություններ են գործել, այսօր նոր պաշտոններ են ստացել (տեսանյութ)

«Բռնության մշակույթը Հայաստանում և դրա արդարացման ծանր հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց տարբեր իրադարձությունների ժամանակ՝ ցույցեր, հանրահավաքներ, տեղի ունեցած բռնություններին։

Քննարկման մասնակիցներից  իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ հասարակությունը ճիշտ չի ընկալում, թե որքան վտանգավոր կարող է լինել բռնությունների դեմ չպայքարելը․ «Նախորդ իշխանություններին էր շատ բնորոշ այս բռնությունների կիրառումը քարոզարշավների, ընտրությունների ժամանակ։ Ես անկեղծորեն ակնկալում էի, որ նոր իշխանությունները, որոնք կգան, այդ կարմիր գծերը կքաշեին և կդատապարտեին բռնությունը, չէին թույլատրի իրենց թիմակիցներին խոսել այդ նույն բառապաշարով, բայց ապշում եմ որ այսօրվա իշխանությունները նույն գաղափարախոսությամբ են շարժվում»

Ըստ նրա, պետք է իրավապահ համակարգը ևս բարեփոխել․ «Պարեկային ծառայության հետ կապված իսկապես մեծ աշխատանք է կատարվել՝ մեքենաներ են ձեռք բերվել, մեծ ծախսեր են կատարվել, սակայն դրանք բարեփոխումներ չեն։ Նույն Արմեն Մարտիրոսյանի հետ կապված՝ ես հասկացա, որ մոտակայքում ոստիկաններ են եղել, սակայն ոչինչ չեն արել»։

Փաստաբան Արա Ղարագյոզյանցն էլ նշեց, որ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ ակնհայտ բռնություններ էին կատարվում, հստակ կային ապացույցներ և հարուցվեցին քրեական գործեր։

«Նոր եկած իշխանությունը նշեց, որ բռնությունը այլևս չի լինելու, սակայն մենք այսօր տեսնում ենք, որ տարբեր պաշտոնյաներ, ովքեր ժամանակին բռնություններ են գործել, այսօր նոր պաշտոններ են ստացել, և բռնության խոսքի դեմ այսօր չկա պայքար»։

Մանրամասները տեսանյութում։