Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մակերեսային բեմադրություն է․ մարդիկ շուտով հիասթափվելու են․ Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Շատ կարճ ժամանակ հետո իր երազած ազգային պետությունը ծնվելու է․ Սեֆիլյանը Իգոր Մուրադյանի մասին

«Վստահաբար շարժումը սկսելուց գիտեր, ինչի մեջ է մտել։ Որոշ ժամանակ անց համակարգը թույլ չտվեց Իգորին և Իգորի նմաններին դեպի իրենց նպատակը լուրջ քայլեր անել։ Համակարգը դիմադրեց»։

Այս մասին լուսահոգի Իգոր Մուրադյանի ծննդյան 65-րդ ամյակի առիթով նրա շիրիմին այցելության ժամանակ Եռաբլուրում նշեց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ ի պատասխան «Ա1+»-ի հարցին, թե Իգոր Մուրադյանը ի՞նչ կփոխեր, եթե իմանար, որ Արցախյան հարցը նման ընթացք է ստանալու։

Սեֆիլյանը նշեց, որ ազգային ազատագրական պայքար մղող ժողովուրդների պայքարը կարճաժամկետ չի լինում։

Նա ավելացրեց․ «Մենք մոտենում ենք վերջաբանին, դրա համար, որ այսօր այցելել ենք Իգորին։ Կարող ենք վստահեցնել, որ շատ կարճ ժամանակ հետո իր երազած ազգային պետությունը ծնվելու է»Լ

Սեֆիլյանն ընդգծեց, որ Ազգային Ժողովրդավարական Բևռը շարժվում է նաև Իգոր Մուրադյանի գաղափարներով։