Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (12)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց Ամերիկայի գավաթի եզրափակիչում

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը չկարողացավ տիրել շախմատի Ամերիկայի գավաթին:

Դասական շախմատի եզրափակիչ երկրորդ պարտիայում նա սևերով պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Այդպիսով` հաշիվը դարձավ 1,5:0,5` հօգուտ սպիտակների:

Լևոն Արնոյանը երկրորդ տեղը գրավելու համար կստանա 35 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար, իսկ հաղթողը` 50 հազար: Հավելենք, որ մեր հայրենակիցն առաջին անգամ էր մասնակցում Ամերիկայի գավաթի խաղարկությանը:

Զուգահեռ անցկացվող կանանց մրցաշարում հաղթեց Իրինա Կրուշը, որը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Ալիս Լիի նկատմամբ: Նա կպարգևատրվի 25 հազար եվրոյով: