Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Ուղիղ. «Լեսթեր» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի խաղին

Այսօր կկայանան ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղերը: Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Անգլիայում կհանդիպի «Լեսթերի» հետ:

Իտալական ակումբը 6-րդ անգամ է հանդես գալիս կիսաեզրափակիչ փուլում, իսկ ահա անգլիացիներն առաջին անգամ են պայքարում եզրափակիչի ուղեգրի համար: Կողմերը  նախկինում երբեք չեն հանդիպել:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է մեկնարկային կազմում և կմասնակցի հանդիպմանը:

«Լեսթեր» - «Ռոմա» խաղը կսկսի ժամը 23:00-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ.