«Արարատը» հաղթեց «Ուրարտուին» և վերադարձավ 3-րդ հորիզոնական
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Արարատը» ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ուրարտուին»:
Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց արարատցի Էդգար Մալքայանը: 72-րդ րոպեին Արթուր Միրանյանը չնայած վերականգնեց հավասարությունը, սակայն չորս րոպե անց Դավիթ Մանոյանը կրկին առաջ է մղում հյուրերին: Խաղն այդպես էլ ավարտվում է: Նշենք, որ թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով, քանի որ գլխավոր մրցավարը ուղիղ կարկիր քարտ ցույց տվեց դաշտի տերերի խաղացող Էդգար Գրիգորյանին և արարատցի Հովհաննես Նազարյանը:
«Ուրարտուին» կրեց 9-րդ պարտությունը և այժմ 30 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: «Արարատն» այս հաղթանակից հետո վաստակեց 43 միավոր և կրկին բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Տուրի կենտրոնական խաղը կկայանա վաղը, ապրիլի 29-ին: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի մրցաշարի առաջատար «Փյունիկին»: