Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անկախ ամեն ինչից, մեզ համար մերժելի է, անընդունելի է․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Այսօր հերթական լիագումար նիստն է գումարել Արցախի խորհրդարանը: Լիագումար նիստի օրակարգում նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխան էր նախատեսված:

Կրթությունից մինչև քաղաքաշինություն, ֆինանսներ և ոչ միայն:

Կառավարության անդամները խոստովանում են՝ շատ դեպքերում ծրագրերն օբյեկտիվ պատճառներով են դանդաղ ընթանում:

Այս մասին Արցախի խորհրդարանում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
 
Նա վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ շարունակել անկախության ճանապարհը:հավելել է, որ հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի Խումբը:
 
ԱՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում և սահմանազատումը չի տարածվում Արցախի վրա:
 
Իր հերթին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին է տրված:
 
«ԵԱՀԿ ՄԽ մանդատին հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը: Առայժմ ոչ էլ Բաքուն է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ-ից, եթե ասում են՝ Արցախի հարցը լուծել են, թող գրեն, որ դուրս են գալիս այդ ֆորմատից»,-ասել է նա:
 
«Պարզապես անընդունելի է, մերժելի է` Ադրբեջանի հետ Արցախը որևէ առնչություն ունենա որպես մեկ ընդհանուր պետություն, առավել ևս` ինչ-որ ստորադասային կարգավիճակով: Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն, նորմալ պետք է զարգացնենք մեր երկիրը»,-հավելել է Դավիթ Բաբայանը:

 

Արցախի հանրայինի ռեպորտաժը