Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gorcakal
A A
Սպորտ

Մահացել է Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային գործակալը

Իտալացի հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հանկարծամահ է եղել 54 տարեկանում։ Այդ մասին տեղեկացնում է firzaroma կայքը։

Դա լուրջ խնդիր կարող է ստեղծել Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար, քանի որ նա օգտվում էր հենց Մինո Ռայոլայի ծառայություններից։ Մեր հայրենակիցն այժմ բանակցություններ է վարում Հռոմի «Ռոմայի» հետ, քանի որ առաջիկա հունիսին ավարտվում է պայմանագրի ժամկետը։

Նշենք, որ իտալացի գործակալը համագործակցում էր հանրահայտ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են նորվեգացի Հալանդը, ֆրանսիացի Պոգբան, իտալացիներ Դոնարուման ու Վերատին, շվեդացի Իբրահիմովիչը, նիդեռլանդցի դե Լիգտը։