Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo (2)
A A
Սպորտ

Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնություններ

Այս տարվա հոկտեմբեր ամսին Երևանը կընդունի սամբոյի աշխարհի երիտասարդական և պատանեկան առաջնությունները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մրցաշարերը կմեկնարկեն զուգահեռաբար, հոկտեմբերի 14–ին, մարզահամերգային համալիրում: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նպատակ ունի մրցումներին ներկայանալ թիմերի լրիվ կազմերով:

Ինչպես տեղեկացրել է սամբոյի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, այս տարի մեր սամբիստնրը կմասնակցեն նաև աշխարհի մեծահասակների առաջնությանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 11–13-ը, Բիշքեկում:

Նշենք, որ Երևանում պետք է կայանար նաև վետերան սամբիստների աշխարհի այս տարվա առաջնությունը, սակայն սամբոյի միջազգային ֆեդերացիան այն հետաձգել է և կանցկացնի հաջորդ տարի, դարձյալ Հայաստանում: