Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կեղծ օրակարգ ա, որ պարոն Փաշինյանը զրկվելու ա վարչապետի պաշտոնից․ Հրաչյա Սարգսյան (տեսանյութ)

«Այս պահին դեռ մեկ և կես տարի ունեմ պաշտոնավարման, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու որպես թեկնածու»․ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը `Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Քաղաքապետը նշեց նաև, որ չունի անհամաձայնություն Տիգրան Ավինյանի քաղաքապետի թեկնածու լինելու մեջ։

Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ նաև մետրոյի նոր կայարանի կառուցմանը․ «Այս պահին ունենք արդեն հայտարարված մրցույթ, ունենք կնքված պայմանագիր, մինչև մայիսի 10-ը կկնքենք հավելյալ համաձայնագիր և համապատասխան ֆինանսական միջոցներ կտրամադրենք աշխատանքները սկսելու համար»։

Լրագրողի դիտարկմանը, որ նոր քաղաքային տրանսպորտները 21։40-ից հետո չեն աշխատում, քաղաքապետը պատասխանեց․ «Օրինակ շատ լավ արդյունքա 21;40-ը, ես հիշում եմ, որ սրանից երկու երեք տարի առաջ մինչը 7։30 էին աշխատում։ Երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրներ ունենք։ Մենք կառավարման կենտրոն ենք հիմնում։ Վերջնական արդյունքում մենք մինչև 23։55 կաշխատի քաղաքային տրանսպորտը։ 

Հարցին, թե վարչապետի պաշտոնից զրկվելու դեպքում արդյոք ինքը կպայքարի քաղաքապետի պաշտոնում, քաղաքապետը պատասխանեց․ «Ես կարծում եմ կեղծ օրակարգ է, որ պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից»։