Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 27.04.
A A
Սպորտ

«Լիվերպուլ» - «Վիլյառեալ». Գահերի խաղ-2․ Ուղիղ

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կկայանա կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը. «Լիվերպուլը» սեփական դաշտում կընդունի «Վիլյառեալին»:

Անգլիայում այս տարվա կիսաեզրափակիչ խաղերին տվել են «Գահերի խաղեր» անվանումը, քանի որ տեղի թիմերը հանդիպում են իսպանական թիմերի հետ: Երեկ կայացած «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» կիսաեզրափակիչ առաջին խաղում հաղթել են անգլիացիները` 4:3:

Այսօրվա մրցակիցները նախկինում իրար հետ հանդիպել են երկու անգամ: 2015-16թթ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում լիվերպուլցիները հաղթել էին իսպանացիներին` 0:1, 3:0:

Ինչ վերաբերում է թիմերի գլխավոր մարզիչներին` Յուրգեն Կլոպին և Ունաի Էմերիին, ապա նրանք հանդիպել են Եվրոպայի լիգայի 2016 թվականի եզրափակիչում: Այն ժամանակ իսպանացի մասնագետի «Սևիլյան» 3:1 հաշվով հաղթել էր գերմանացի մասնագետի «Լիվերպուլին»:

Բուքմեյքերները կարծում են, որ անգլիացիները նվազագույնը կհաղթեն 2:0 հաշվով, սակայն նրանք հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ «Վերլյառեալի» ներկայիս կազմում խաղում են 9 ֆուտբոլիստներ, որոնք տարբեր տարիներին հանդես են եկել Անգլիայի Պրեմիեր լիգային և շատ լավ ծանոթ են տեղի թիմերի խաղաոճին:

«Լիվերպուլ» - «Վիլյառեալ» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին: Այն ուղիղ եթերով կարելի է դիտել նաև այստեղ.