Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Ադրբեջանի բռնցքամարտիկները չեն մասնակցի Երևանի եվրոպական առաջնությանը

Ադրբեջանի բռնցքամարտիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Նման որոշում է կայացրել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն:

Ֆեդերացիան դա պատճառաբանել է նրանով, որ իրենք այժմ պատրաստվում են մայիսին կայանալալիք բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, իսկ տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է առաջիկա աշխարհի առաջնությանը:

Նշենք, որ Երևանում նախատեսված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 21-31-ը, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: