Հայաստանում կկայանա թիավարության միջազգային մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինԹիավարության Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի կմասնակցեն բազմաթիվ միջազգային մրցաշարերի։ Այդ մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին տեղեկացրել է թիավարության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մելիք Սանդրոսյանը։
Հայաստանի մարզիկները մայիսի 18–19-ը Իտալիայի Սաբաուդա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մեր պատվիրակներն այնուհետև հանդես կգան ևս երկու միջազգային մրցաշարերում, մեկը Մոսկվայում, հունիսին, իսկ երկրորդ մրցաշարի վայրը դեռ անհայտ է:
Մեր երկրի չորս թիավարներ հուլիսի 28–31–ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում կմասնակցեն մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Մեր մարզիկները սեպտեմբերին և հոկտեմբերին հանդես կգան նաև Բաթումում և Մցխեթում անցկացվող ավանդաբար միջազգային մրցաշարերում:
Այս տարի հունիսին Երևանում կանցկացվի «Լիոնի գավաթ» անվանումը կրող միջազգային մրցաշար։ Մասնակիցներն իրենց հարաբերությունները կորոշեն Վարդավառի այգու լճում:
Ջրուղիներում պայքարի կբռնվեն բայդարկա և կանոէ մարզաձևերի ներկայացուցիչները: Նրանք կմրցեն 200մ և 2000մ տարածություններում: Նախնական հայտերին առայժմ արձագանքել են Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Հայաստանում ընդհանուր առմամբ կանցկացվի թիավարության 6 մրցաշար։