Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ». Գահերի խաղ-1

Այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:

Անգլիայի ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ կընդունի Իսպանիայի Լա Լիգան վստահորեն գլխավորող Մադրիդի «Ռեալին»:

Ինչպես գրում է անգլիական «Սան» թերթը, չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները հիշեցնում են «Գահերի խաղ» կինոսերիալին, որտեղ անգլիական թիմերը պայքարում են իսպանական թիմերի դեմ (վաղը հանդիպելու են «Լիվերպուլն» ու «Վիլյառեալը»):

«Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» եվրոգավաթներում արդեն հանդիպել են 6 անգամ: Կողմերը տարել են 2-ական հաղթանակ, իսկ 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Թիմերը միաժամանակ իրար խփել են 7-ական գոլ: Նման «Ստատուս Քվո» շատ հազվադեպ է հանդիպում նման կարգի թիմերի հարաբերություններում:

Ինչ վերաբերում է երկու թիմերի գլխավոր մարզիչների` Խոսեպ Գվարդիոլայի և Կառլո Անչելոտիի փոխհարաբերությաններին, ապա նրանք իրար հետ հանդիպել են դարձյալ վեց անգամ, սակայն իտալացի մասնագետը տոնել է 4, իսկ իսպանացի մարզիչը` 2 հաղթանակ:

Թիմերը վերջին անգամ իրար հետ խաղացել են 2019-20թթ մրցաշրջանում, չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում: Այն ժամանակ անգլիական ակումբը միևնույն 2:1 հաշվով հաղթել է և Մանչեսթերում, և Մադրիդում:

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը կսկսի ժամը 23:00-ին: Խաղն ուղիղ եթերով հնարավոր է դիտել նաև այստեղ.