Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Որևէ ծառայություն «Զինվորի տանը» վճարովի չէ․ Հայկուհի Մինասյան (տեսանյութ)

Առհասարակ պատերազմից հետո վիրավորվածների թիվը շուրջ 11 հազար է, որոնցից բժշկա-սոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ է ճանաչվել մոտ 2000-ը։

«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ քանի շահառու ունի «Զինվորի տուն»-ը և նրանցից քանիսն ունի հաշմանդամության կարգ։

« «Զինվորի տան» մահճակալային ֆոնդը 45-ն է և 20 մահճակալ ունենք Միքայելյան նորաբաց մեր մասնաճյուղում, որտեղ բուժում են ստանում գանգուղեղային ծանր վնասվածք ունեցող՝ վեգետատիվ վիճակում գտնվող մեր տղաները կամ այլ ծանր վնասվածքներից հետո վերականգնողական բուժման և այլ ինտենսիվ հսկողության կարիք ունեցող մեր նախկին տղաները»,- ասաց Հայկուհի Մինասյանը՝ նշելով, որ շուրջ 70 մահճակալ ամեն օր զբաղված է և ունեն 200-300 ամբուլատոր շահառուներ, որոնք բուժման նպատակով գնում-գալիս են։

 

Հարցին՝ ինչու է այդքան վիրավորներից ընդամենը 2000-ին տրվել հաշմանդամության կարգ, Հայկուհի Մինասյանն ասաց, որ պետությունը 99 տոկոսով արդար իրականացնում է բժշկա-սոցիալական փորձաքննությունը։

«Եթե լինում են վիճելի դեպքեր՝մենք ևս ունենք իրավաբանական ծառայություն, բողոքարկում ենք և վերականգնում ենք արդարությունը՝ դատական ճանապարհով»,- ասաց Հայկուհի Մինասյանը։

Իսկ «Զինվորի տանը» կա՞ն հետազոտություններ, ծառայություններ կամ դեղորայք, որ շահառուները մասնակի կամ ամբողջական վճարում են,  «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրենն ասաց, որ որևէ ծառայություն «Զինվորի տանը» վճարովի չէ՝ ավելին՝ առաջնային բուժման ամիսների ընթացքում տղաները ստանում են անվճար կրթություն, դեղորայք և անգամ դուրս գրվելուց հետո շարունակում են տրամադրել դեղորայք։

Մանրամասները՝ տեսանյութում։