Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում հայ պատվիրակների սուր ելույթներից հետո ադրբեջանցիներն ու թուրքերը զայրացան (տեսանյութ)

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի հենց սկզբում հայ պատվիրակները կարողացան հունից հանել ադրբեջանցիներին, եւ ոչ միայն։ Այն բանից հետո, երբ ներկայացվեց, թե ինչպես Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն «գորշ գայլեր» խմբավորման նշանն էր ցույց տվել Ուրուգվայում 1915թ Ցեղասպանության առիթով բողոքող խաղաղ  ցուցարարներին, ադրբեջանցիներին միացան նաեւ թուրք պատվիրակները։

Նրանցից մեկը սկսեց արդարացնել Չավուշօղլուն, թե դա առօրյայում օգտագործվող ժեստ է։ Ադրբեջանի վերջին գործուղությունները ներկայացնող՝ հայ պատվիրակների ելույթներից հետո, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովը որոշեց հիշել Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ ՀՀ վարչապետը խաղաղության կողմնակից է, իսկ հայկական պատվիրակությունը նրան դեմ է աշխատում ու հակառակ ելույթներ ունենում:

Մանրամասները՝ տեսանյութում