Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ պետության ղեկավար այդպիսի «кульбит»-ներ չի անում. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Ըստ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, այսօրվա իշխանությունը Հայաստանի շահերին համապատասխան չի և պառակտում է առաջացնում հասարակության մեջ։

Հարցին, թե ինչու են ընդդիմադիր ուժերը առանձին-առանձին բողոքի ցույցեր կազմակերպում, այլ ոչ միասնական, Արամ Սարգսյանը պատասխանեց

«Դա հետաքրքիր էֆեկտ ունի, իշխանությունները պետք է հասցնեն տարբեր տեղերում։ Երթը ցույց տվեց, որ միասնականություն կա, հիմա պետք է գնանք հասնենք ամբողջական միասնականության»։

Ըստ նրա, այժմ Հայաստանն ունի 5 համազգային խնդիրներ՝ Ցեղասպանության խնդիրը, Արցախի հիմնահարցը, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների խնդիրը, Հայաստանի զարգացման հարցը և ամբողջ աշխարհում հայապահպանության հարցը

«Սա համազգային խնդիր է և պահանջում է, որ ազգայինը բոլորը վեր դասեն և փորձեն իրականացնեն միասնաբար»։

Ինչ վերաբերում է Արցախի հարցի լուծմանը, ապա քաղաքական գործիչը կարծում է, որ պետք է շարժվել «անջատում՝ հանուն փրկության» գաղափարախոսությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։