Բացել լրահոսը Փակել լրահոսը
rain
A A
Հասարակություն

Սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 26-ին, 27-ին, 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 28-ին, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20մ/վ: 

Մարզերում այսօր, ապրիլի 26-ի, 27-ի, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 28-ին, 29-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 26-28-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։