Բացել լրահոսը Փակել լրահոսը
278462921_10159266638383110_1394073312270606453_n
A A
Քաղաքականություն

Մակրոնն առաջատարն է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Էմանուել Մակրոնն առաջատարն է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նա հավաքել է ձայների 55-58 տոկոսը: 

Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:

Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 42-45 տոկոս:

Ընդ որում, նշվում է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընտրատեղամասեր է գնացել ավելի քիչ քաղաքացի:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը  և «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը: